Ծրագրեր


Օգտակար ծրագիր Windows7-ի համար


Նկարից երևի արդեն գուշակեցիք, թե ինչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը: Այն թույլ է տալիս խմբավորել Windows7-ի Taskbar-ի նշանները: Օրինակ կարող եք խմբավորել բոլոր ինտերնետ դիտարկիչները կամ երաժշտական նվագարկիչները նույն տեղում: Խմբավորելու համար անհրաժեշտ է ընդամենը նշանները քաշել իրար վրա: Ծրագիրը թույլ է տալիս նաև ավելացնել ցանկացած տեսակի էլեմենտ Taskbar-ում: Կարող եք ավելացնել նաև տարբեր ֆայլեր և թղթապանակներ: Տվյալ պահին Bins ծրագիրը գտնվում է փակ փորձարկման փուլում: Սակայն այն կարող եք ներբեռնել և փորձարկել :

Հայերեն, ռուսերեն և անգլերեն տառատեսակներ

Ովքեր ունեն խնդիրներ հատկապես հայերեն տառատեսակների (Font-երի) հետ կապված, ապա կարող են օգտվել հետևյալ փաթեթից, որն իր մեջ ներառում է հայերեն տառատեսակների մեծ տեսականի: Փաթեթի մեջ ներառված են նաև ռուսերեն և անգլերեն տառատեսակներ, ինչպես նաև Windows-ի բոլոր ստանդարտ տառատեսակները: Տառատեսակները տեղադրելու համար անհրաժեշտ է դրանք պատճենահանել C:\Windows\Fonts թղթապանակի մեջ: 

Комментариев нет:

Отправить комментарий